«Յուվենտուսը» պատրաստվում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Անխել դի Մարիային, հայտնում է Calciomercato-ն:
Ըստ աղբյուրի՝ այս ամիս թուրինցիները կհանդիպեն 34-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Դի Մարիայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
Արցենտինացին ընթացիկ մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: