Իսպանական «Սելտայի» ղեկավարությունը մարզումներից ժամանակավորապես հեռացրել է ազատազրկման դատապարտված հարձակվող Սանտի Մինային։
26-ամյա Մինան մայիսի 4-ին Ալմերիայի դատարանի կողմից դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ 2017 թվականին աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունների համար:
«Սելտա Վիգոն» կարգապահական գործ է հարուցել Մինայի նկատմամբ՝ ակումբը պարտավոր է քայլեր ձեռնարկել այն փաստերի առնչությամբ, որոնք խաթարում են ակումբի հեղինակությունը և ուղղակիորեն ոտնձգություն են անում նրա արժեքների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։