Ռոման Աբրամովիչը պահանջներ է ներկայացնել բրիտանական կառավարությանը

«Չելսի» ֆուտբոլային ակումբի ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը կարող է ակումբից պահանջել վերադարձնել 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգի պարտքը, հայտնում է The Telegraph-ը։

Մարտին հայտարարելով լոնդոնյան ակումբը վաճառելու հարկադրված որոշման մասին՝ Աբրամովիչն ասաց, որ կների ակումբի պարտքը, իսկ ողջ հասույթը կուղարկի բարեգործական հիմնադրամ։

Սակայն, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Աբրամովիչը այժմ տեղեկացրել է բրիտանական կառավարությանը, որ ցանկանում է ակումբը վաճառելու գործընթացի ավարտից հետո ստանալ իր բոլոր պարտքերը։