«Ֆրայբուրգը» հայտարարել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերի հետ պայմանագիր կնքելու մասին։
28-ամյա ֆուտբոլիստը կմիանա «Ֆրայբուրգին» այս ամռանը՝ ներկայիս ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Գերմանացու հետ համաձայնագրի մանրամասները չեն հաղորդվում։
Գինտերը, ով Գերմանիայի հավաքականի հետ հաղթել է 2014 թվականի աշխարհի առաջնությունում, «Ֆրայբուրգի» սան է։ Պաշտպանը հանդես է եկել նաև Դորտմունդի «Բորուսիայում»։
https://twitter.com/scfreiburg/status/1521829723751469056