«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելին, հայտնում է Rai Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո առաջարկել 31-ամյա կոլումբիացու համար։ Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները։
Մուրիելի պայմանագիրն «Ատալանտայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 22 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: