Լոնդոնի «Արսենալը» ձախ պաշտպանի դիրքի ուժեղացման հանար հարմար թեկնածու է գտել

Football London-ը հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալը» աչք է դրել «Բոլոնիայի» պաշտպան Աարոն Հիկիի վրա:

Այս ամառ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել իտալական ակումբի ձախ պաշտպանին։ «Արսենալը» պատրաստ է նրա համար վճարել մոտ 18 մլն ֆունտ:

Այս մրցաշրջանում Հիկին «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: