«Յուվենտուսը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի ծառայություններով:
23-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում մշտական խաղային պրակտիկա չունի. 2021/22 մրցաշրջանում նա ԱՊԼ-ում «ազնվականների» մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը 10 անգամ։ «Յուվենտուսն» ամերիկացուն դիտարկում է որպես Պաուլո Դիբալային պոտենցիալ փոխարինող, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի թուրինյան ակումբը:
Պուլիշիչի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։