ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի այս ամիս՝ տեղեկացնում է 90min-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ 23-ամյա ֆրանսիացին կտեղափոխվի «Ռեալ»։
Պարբերականի, տվյալներով փարիզցիները չեն ցանկանում վաճառել Կիլիանին և անում են հնարավոր ամեն ինչ՝ հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։
Կիլիանի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 24 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։