«Ինտերը» հրաժարագին է սահմանել Ստեֆան դե Վրեյի համար

«Ինտերը» հրաժարագին է սահմանել պաշտպան Ստեֆան դե Վրեյի համար, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը պատրաստ է բաց թողնել 30-ամյա ֆուտբոլիստին 17 միլիոն եվրոյի դիմաց։ Հոլանդացի պաշտպանի գործող պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Դե Վրեյը «Ինտերի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։