«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն ասել է, թե ինչ է պետք իր թիմին Եվրոպա Լիգայի 1/2 եզրափակչի «Ռեյնջերսի» դեմ պատասխան խաղում։
«Մենք այս պահին հաղթում ենք 1:0 հաշվով, բայց վաղը մեզ ավելի շատ գոլեր են պետք: «Ռեյնջերսի» ֆուտբոլիստները ճնշում կգործադրեն, գուցե ոչ առաջին րոպեից, բայց ինչ-որ պահի նրանք անպայման կսկսեն դա անել, այնպես որ գոլերը մեզ ընդհանրապես չեն խանգարի: «Ռեյնջերսը» տանն այլ կերպ է խաղում, տանն իրենց երկրպագուների ներկայությամբ հանդես գալը կարևոր գործոն կլինի վաղվա հանդիպմանը:
Իհարկե, մենք հիասթափված ենք, որ հանգստյան օրերին պարտվեցինք Մյոնխենգլադբախի «Բորուսիային», ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Այնուամենայնիվ, դա արդեն անցյալում է, և մեզ սպասվում է ֆանտաստիկ ֆուտբոլ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչում»,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռեյնջերս» – «Լայպցիգ» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 5-ին, Գլազգոյում։ Սկիզբը՝ 23:00-ին (Երևանի ժամանակով):