«Չելսին» փոխարինող է գտել Անտոնիո Ռյուդիգերին

«Չելսին» շարունակում է կենտրոնական պաշտպանների փնտրտուքը՝ փոխարինելու Անտոնիո Ռյուդիգերին, ով այս ամառ պետք է միանա «Ռեալին», և Անդրեաս Քրիստենսենին, ում հավակնում է գնել «Բարսելոնան»:

Ըստ Goal-ի՝ լոնդոնյան ակումբը հետևում է «Լայպցիգի» և խորվաթ ֆուտբոլիստ Ժոսկո Գվարդիոլին։

20-ամյա պաշտպանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։