«Բարսելոնան» և Սերխի Ռոբերտոն համաձայնության են եկել

«Բարսելոնան» և կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ կողմերը 1 տարի ժամկետով նոր համաձայնագիր կկնքեն։ 30-ամյա ֆուտբոլիստը նաև համաձայնել է իր աշխատավարձի կիսով չափ կրճատմանը։

Ռոբերտոյի գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2022 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: