«Բարսելոնան» կարող է կորցնել մոտ 50 միլիոն եվրո մրցանակային գումար, եթե Իսպանիայի առաջնությունում մրցաշրջանի ավարտին չհայտնվի լավագույն քառյակում:
Ինչպես հաղորդում է Football Espana-ն, կատալոնական ակումբը Չեմպիոնների Լիգային մասնակցելու համար կստանա մոտավորապես 42 մլն. Եվս ութ միլիոն ակումբը կվաստակի Իսպանիայի Սուպերգավաթի խաղերին մասնակցելու համար։
«Բարսելոնան» 34 տուրից հետո 66 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Սևիլիան» 64 միավորով երրորդ տեղում է, իսկ «Ատլետիկոն» 61 միավորով չորրորդն է: