«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալի» նկատմամբ «Լիվերպուլի» տարած հաղթանակից հետո (3:2) իր հիացմունքն է հայտնել հարձակվողներ Սադիո Մանեի ու Մոհամեդ Սալահի վերաբերյալ։
«Նայեք Սալահին և Սադիոյին, ովքեր խաղացին Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչում: Նրանք պարզապես հիանալի են դրսևորում իրենց հավաքականներից վերադառնալուց հետո։
Մենք Եվրոպայում կսկսեինք բողոքել, որ շատ հանդիպումներ ենք անցկացրել, նրանք ոչ մի բառ չեն ասել։ «Վիլյառեալի» դեմ խաղում Մանեն հարված էր ստացել ոտքերին ամբողջ խաղի ընթացքում՝ կրկին ոչ մի բառ: Նրանք կենտրոնացած են իրենց նպատակների վրա»,- ասել է Վենգերը beIn Sports-ին: