«Թոթենհեմը» պատրաստվում է մինչև ամսվա վերջ տրանսֆերային առաջարկ ներկայացնել «Սպորտինգի» կիսապաշտպան Ժոաո Պալինիին:
Ինչպես հայտնում է Jornal de Noticias-ը, թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հավանում է 26-ամյա ֆուտբոլիստին և հետաքրքրված է նրա տրանսֆերի իրականացմամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պագլինյայով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ատլետիկոն»։
Կիսապաշտպանը «Սպորտինգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։