Ալիսոնը՝ ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալու մասին. ««Այժմ» «Լիվերպուլն» ավելին է ցանկանում»

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո կիսվել է իր հույզերով:

«Այս ամենը հիանալի է: Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հասնելը մեծ ձեռքբերում է, քանի որ սա ամենադժվար մրցաշարերից մեկն է, որտեղ խաղում ես աշխարհի լավագույն թիմերի դեմ: Բայց հիմա մենք ավելին ենք ցանկանում, մեզ անհրաժեշտ է տիտղոսը և մենք կպայքարենք դրա համար»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում մերսիսայդյան ակումբի կայքը:

Յուրգեն Կլոպի թիմի մրցակիցը ՉԼ-ի եզրափակչում կլինի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» դիմակայության հաղթողը։ Առաջին խաղում անգլիացիները հաղթել են 4:3 հաշվով։