Սամիր Հանդանովիչը միայն մեկ դեպքում կմնա «Ինտերում»

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Հանդանովիչի հետ պայմանագիր կկնքի մեկ տարով, սակայն նա ստիպված կլինի կրճատել աշխատավարձը:

Նրա աշխատավարձը 4,2 միլիոն եվրոյից կնվազի 3 միլիոնի, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

37-ամյա սլովենացին «Ինտերում» հանդես է գալիս 2012 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում դարպասապահը թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում և բաց թողել 34 գոլ

Հանդանովիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։