Մյունխենի «Բավարիան» հայտարարել է կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Գերմանացու հետ նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականը։
32-ամյա Մյուլերն իր ողջ կարիերան անցկացրել է «Բավարիայում»: 2007 թվականից նա հանդես է գալիս «Բավարիայի» առաջին թիմի կազմում, որի կազմում անցկացրել է 624 հանդիպում։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը առաջնության 30 խաղում դարձել է 7 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ «Բավարիան» 10-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն։