«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Զինագործները» վերադարձել են արգենտնինացի ռմբարկուի թեկնածությանը՝ կապված առաջնությունում իրենց դիրքի հետ: «Արսենալը» Չեմպիոնների Լիգա դուրս գալու հնարավորություն ունի, ինչի կապակցությամբ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատրաստվում է ձեռք բերել հարձակվողների:
Նշվում է, որ Մարտինեսն առաջնային տարբերակ է բոլոր թեկնածուների շրջանում։ Արտետայի ցանկում են նաև Գաբրիել Ժեզուշը («Մանչեսթեր Սիթի») և Դոմինիկ Կալվերտ-Լյուինը («Էվերթոն»):