«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կլինի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը, հայտնում է ESPN-ը։
«Կարմիր սատանաները» պատրաստ են եռապատկել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը։ Այժմ կիսապաշտպանը լոնդոնյան ակումբում վաստակում է շաբաթական 62 հազար ֆունտ ստերլինգ։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «մրճահարների» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ռայսի գործող պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։