«Բարսելոնան» չի ծրագրում «Վուլվերհեմփթոնից» գնել Ադամա Տրաորեի տրանսֆերը

«Բարսելոնան» չի պատրաստվում «Վուլվերհեմփթոնից» ձեռք բերել վինգեր Ադամա Տրաորեի տրանսֆերային իրավունքը, ով թիմում հանդես է գալիս վարձավճարով, տեղեկացնում է Marca-ն։

Կատալոնական ակումբը չի ծրագրում ակտիվացնել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով գնելու օպցիան:

Տրաորեն, ով չկարողացավ ամրապնդվել կատալոնական ակումբի հիմնական կազմում, ևս հույս ունի վերադառնալ Անգլիա:

Այս մրցաշրջանում իսպանացին Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։