Չավի. «Ես ցանկանում եմ, որ նա լինի հաջորդ մարդը, ով կերկարաձգի պայմանագիրը Ռոնալդ Արաուխոյից հետո»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ կիսապաշտպան Գավին երկար մնա թիմում։

«Ես իսկապես հուսով եմ, որ Գավին շուտով կերկարաձգի պայմանագիրը: Ես ցանկանում եմ, որ նա լինի հաջորդ մարդը, ով դա կանի Ռոնալդ Արաուխոյից հետո:

Իհարկե, Գավին աճելու տեղ ունի, նա ընդամենը 17 տարեկան է։ Բայց նա առաջադիմելու մեծ ցանկություն ունի»,- ասել է Չավին։

Այս մրցաշրջանում Գավին Լա Լիգայի 30 խաղում դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։ Գավին Transfermarkt-ը գնահատում է 60 միլիոն եվրո: