«Վալենսիան» հայտարարություն է տարածել «Բարսելոնայի» և Կառլոս Սոլերի շուրջ պտտվող խոսակցությունների մասին

«Վալենսիան» արձագանքել է «Բարսելոնայի» և կիսապաշտպան Կառլոս Սոլերի բանակցությունների մասին մամուլում տարածված լուրերին։

«Չղջիկները» պաշտոնական հայտարարություն են տարածել՝ կտրականապես հերքելով, որ 25-ամյա կենտրոնական կիսապաշտպանը պայմանավորվածություն ունի «Բարսելոնայի» հետ կամ բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։

Այս մրցաշրջանում Սոլերը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25-ամյա խաղացողին, ում պայմանագիրը «Վալենսիայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, գնահատում է 50 միլիոն եվրո: