Երկուշաբթի օրը կայացել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
Նիստի ժամանակ որոշում է կայացվել Ռուսաստանի ազգային հավաքականին հեռացնել 2022/23 մրցաշրջանի Ազգերի լիգայի խաղարկությունից։
Բացի այդ, Ռուսաստանի կանանց հավաքականը չի կարող մասնակցել ամռանը կայանալիք Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը: Ռուսական ընտրանուն կփոխարինի Պորտուգալիան։