«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է այն լուրերի մասին, որ կատալոնացիները այս ամառ պատրաստվում են ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
«Բանակցությունները բացառվում են, ես չեմ սիրում այդ գործընթացները քննարկել։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ ոչ գործակալի, ոչ Լևանդովսկու հետ հանդիպում չի եղել»,- ասել է Ալեմանին AS-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մի շարք ֆինանսական խնդիրներ ունի, ուստի ակումբը չի կարող բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը, ուստի «Բարսելոնան» ցանկանում է գնել Ռոբերտի տրանսֆերը:
Լևանդովսկին «Բավարիայում» հանդես է գալիս 2014 թվականից։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: