Ստեֆանո Պիոլի. «Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, և մրցաշրջանի վերջում կամփոփենք արդյունքները»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Իտալիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումը (1:0).

«Թիմը լավ հանդիպում անցկացրեց, մենք լուրջ պայքար մղեցինք մրցակցի դեմ, ով մեզ համար խնդիրներ ստեղծեց։ «Ֆիորենտինան» վտանգավոր մրցակից էր, բայց մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի բաղձալի չենպիոնությունը:  Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, և մրցաշրջանի վերջում կամփոփենք արդյունքները»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում DAZN-ը: