Սերխիո Բուսկետսը շրջանցել է Ռաուլ Գոնսալեսին

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսը Լա Լիգայում գերազանցել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսի գրանցած ցուցանիշը:

«Մալյորկայի» դեմ խաղում հաղթանակը (2:1) Լա Լիգայում 328-րդն էր Բուսկետսի համար, Ռաուլն Իսպանիայի առաջնությունում 327 հաղթանակ էր տոնել՝ հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Այս ցուցանիշով Բուսկետսին գերազանցում  են միայն Անդոնի Սուբիսարետան (333), Սերխիո Ռամոսը, Իկեր Կասիլյասը և Լիոնել Մեսսին (3-ն էլ՝ 334-ական հաղթանակ:)