Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի գործակալը խոսել է ֆուտբոլիստի շուրջ պտտվող խոսակցությունների մասին

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի գործակալը հերքել է, որ իր հաճախորդը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Նա նաև հերքել է, որ ֆուտբոլիստը բանակցություններ է վարել ՊՍԺ-ի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները վերջին խաղերում հետևել են Միլինկովիչ-Սավիչին և պատրաստ են հրավիրել մանկունյանական ակումբ։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Լացիոյի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Portal Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 70 միլիոն եվրո։