«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դժգոհ է անգլիական ակումբում իր ստացած խաղաժամանակից, հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ այս ամառ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան» կամ «Ինտեր»: Այնուամենայնիվ, 28-ամյա բելգիացին ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։ Բելգիացին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: