Մադրիդի «Ռեալը» կոմնորոշվել է իր գլխավոր տրանսֆերային թիրախի հարցում առաջիկա տրանսֆերային պատուհանի համար

«Չելսիի» եզրային պաշտպան Ռիս Ջեյմսը դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Մադրիդյան ակումբը ցանկանում է, որ Դանի Կարվախալը արժանի մրցակից ունենա այդ դիրքում։ «Սերուցքայինները» դիտարկել են մի շարք թեկնածուների, սակայն ընտրել են 22-ամյա անգլիացուն։

2021/22 մրցաշրջանում Ռիս Ջեյմսը «Չելսիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «թոշակառուների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։