ՊՍԺ-ի հարձակվող Պաբլո Սարաբիան, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», ամռանը կվերադառնա փարիզյան ակումբ: Սակայն նրա տրանսֆերը կարող է անմիջապես վաճառվել «Ատլետիկոյին», հայտնում է Mundo Deportivo-ն:
29-ամյա ֆուտբոլիստի խաղը դուր է գալիս մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, իսկ ՊՍԺ-ի ղեկավարությունը դեմ չէ բաժանվել իսպանացուց:
Այս մրցաշրջանում Սարաբիան «Սպորտինգի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը վինգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։