«Լիվերպուլն» ու հարձակվող Մոհամեդ Սալահը դեռ չեն պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ, գրում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եգիպտացին դեռ նոր պայմանագիր չի ստորագրել ակումբի հետ։ Այսպիսով, նա կարող է հեռանալ «Լիվերպուլից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հաղորդվում է, որ եգիպտացու որոշման վրա կարող է ազդել կիսապաշտպան Ջեյմս Միլները, ով լավ հարաբերությունների մեջ է Սալահի հետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։