Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն ցանկանում է շարունակել հանդես գալ «սերուցքայինների» կազմում։
Մարսելոն հայտնել է դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Նա մասնավորապես ասել է.
«Ես կցանկանայի մնալ, բայց դա կախված չէ միայն ինձնից»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Marca-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել Մարսելոյի ծառայություններից:
33-ամյա բրազիլացին 15 տարի հանդես է գալիս մադրիդցիների կազմում, այդ ընթացքում նվաճել է 24 գավաթ՝ դառնալով ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:
Մարսելոն 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է երկրի գավաթը, 5 անգամ՝ Սուպերգավաթը, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և 4 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում:
Պաշտպանի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին: