Մարսելո Բրոզովիչը ցանկանում է, որ իր հայրենակիցը մնա թիմում

«Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը ցանկանում է, որ իր հայրենակից Իվան Պերիշիչը մնա թիմում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև բանակցություններ են տարվում Պերիշիչի՝ «Ինտերի» հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու շուրջ՝ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով։ Անձամբ խորվաթը, ցանկանում է մնալ միլանյան ակումբում։

Պերիշիչը «Ինտերում»  հանդես գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 32 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամառ։