Հայտնի են Չեմպիոնների Լիգայի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմը՝ հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Վիլեառեալ» – «Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կսպասարկի նիդեռլանդցի Դանի Մակելիի գլխավորած անձնակազմը, եզրերում կաշխատեն Հեսել Ստեգստրան, Յան դե Վրիսը 4-րդ պաշտոնյան կլինի Սերդար Գեզուբյույուկը, իսկ VAR-ի վրա կաշխատեն Պոլ վան Բուկելը և Դենիս Հիգլերը:
Պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 3-ին:
«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կսպասարկի իտալացի Դանիելե Օրսատոյի գլխավոր մրցավարական անձնակազմը, եզրերում կաշխատեն Չիրո Կարբոնեն, Ալեսանդրո Ջալատինին, 4-րդ պաշտոնյան կլինի Դավիդե Մասան, իսկ VAR-ի վրա կաշխատեն Մասիմիլիանո Իրատին և Պաոլո Վալերին:
Պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 4-ին: