Հայտնի են Հենրիխ Մխիթարյանի վերականգնման ժամկետները

Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք է ստացել Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակիչի՝ «Լեսթերի» դեմ առաջին խաղում (1:1), կբացակայի 3 շաբաթ՝ հայտնում է Calciomercato-ն:

Իտալական Sky Sport և Calciomercato պարբերականները հայտնում են, որ՝ 33-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որը նրա մոտ հաստատել է աջ ազդրի մկանային լարվածությունը: