Իտալական 2 թոփ ակումբ կպայքարի Ջեսի Լինգարդի համար

«Միլանը» և «Յուվենտուսն» առաջատար են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի համար պայքարում:

Այդ ակումբներն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ, ով ցանկանում է նորից կանոնավոր կերպով խաղալ, հաղորդում է ESPN-ը։

Անգլիացի կիսապաշտպանն ամռանը կդառնա ազատ գործակալ, մինչդեռ «կարմիր սատանաները» դեռ չեն առաջարկել նրան երկարաձգել պայմանագիրը։

Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։