Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է հռոմեական թիմի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը:
Ամսվա լավագույնի կոչմանն են հավակնում պաշտպան Քրիս Սմոլինգը, կիսապաշտպաններ Նիկոլա Զալևսկին, Հենրիխ Մխիթարյանը և Նիկոլո Ձանիոլոն:
Մխիթարյանը ապրիլին «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: