Ֆրենկի դե Յոնգ. «Մարզիչն ասաց, որ վստահում է ինձ, թիմում ամեն ինչ կարգին է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ամփոփել է Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Մալյորկայի» հետ հանդիպումը (2:1).

«Կարծում եմ՝ «Բարսելոնան» ավելի լավ հանդես եկավ այս խաղում, բայց երբ մենք գոլ բաց թողեցինք, ամեն ինչ կարող էր փոխվել։

Սակայն մենք որոշեցինք չանդրադառնալ բաց թողած գոլին և շարունակեցինք հավատարիմ մնալ մեր պլանին, քանի որ տանը հաղթելն ամենակարևորն է։

Մարզիչն ասաց, որ վստահում է ինձ, թիմում ամեն ինչ կարգին է»,- Դե Յոնգի խոսքերը մեջբերում է BarcaTimes-ը։