Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի բացառել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը։
«Ես չէի մտածում այդ մասին, բայց քանի որ դուք հարցրիք կպատասխանեմ, այո, դա կարող էր ճիշտ լինել: Կտեսնենք, թե ինչ կլինի: Ոչինչ բացառել պետք չէ»,- ասել է Պերեսը beIn Sports-ին։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ակնարկել էր Մբապպեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
23-ամյա ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։