Էրիկ Տեն Հագը թիմում ամրապնդվելու հնարավորություն կտա միանգամից երկու հարձակվողի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է մնալ ակումբում, հայտնում է The Sun-ը:

24-ամյա անգլիացին պլանավորում էր հեռանալ ակումբից, սակայն Էրիկ Տեն Հագի գլխավորությամբ կարող է կազմում ամրապնդվելու նոր հնարավորություն ստանալ, հայտնում է աղբյուրը։

Նույնը վերաբերում է նաև կիսապաշտպան Ջեսի Լինգարդին, ով դժգոհ է իրեն հատկացվող խաղաժամանակից:

Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Լինգարդն ակումբի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։