«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դուրս է մնացել շարքից

Մայիսի 1-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում հյուրընկալեց «Մալյորկային» և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Չնայած թիմի համար հաճելի արդյունքին, «Բարսելոնան» կադրային կորուստներ ունեցավ։

Վնասվածք է ստացել թիմի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն, ով փոխարինվել է խաղի 28-րդ րոպեին։

Վետերանին փոխարինել է Էրիկ Գարսիան։ Ակումբը դեռ չի մեկնաբանել ֆուտբոլիստի վնասվածքի բնույթը: