«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները չեն ցանկանում «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք կազմել Լա Լիգայի 35-րդ տուրի խաղից առաջ:
«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները դա կանեն միայն ակումբի ղեկավարությանը խնդրանքով՝ տեղեկացնում է Marca-ն։
Նման որոշման պատճառը ակումբի շատ երկրպագուների նեգատիվ վերաբերմունք է «Ռեալի» նկատմամբ:
Հավելենք, որ՝ Լա Լիգայի 34-րդ տուրում «Ռեալը» 4:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»՝ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն: