«Արսենալի» պաշտպան Գաբրիելը կարող է տեղափոխվել իտալական ակումբ

«Արսենալի» պաշտպան Գաբրիելը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ծեր սինյորան» ցանկանում է ամռանը ձեռք բերել 24-ամյա բրազիլացուն։

Այս մրցաշրջանում Գաբրիելը «Արսենալի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 4 գոլ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։