Յուլիան Նագելսմանը դժգոհ է «Մայնցի» դեմ հանդիպմանը «Բավարիայի» ցուցադրած խաղից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը քննադատել է իր թիմին Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Մայնցի» հետ խաղում կրած պարտության համար (1:3):

«Խաղում մեզ միշտ պետք է որոշակի կիրք, որն այսօր չունեինք։ Իհարկե, կարելի է հասկանալ, որ ֆուտբոլիստները վերջին տուրում տոնել էին առաջնությունում հաղթանակը, բայց չպետք է մոռանալ տարբերանշանի մասին, որը նրանք կրում են իրենց կրծքին»,- երիտասարդ մարզչին է ցիտում Bild-ը:

Մյունխենյան ակումբը չեմպիոնական տիտղոսը նվաճեց վերջին տուրում՝ 3։1 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։