«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի շուրջ տրանսֆերային շշուկների մասին։
«Ֆրենկի դե Յոնգը շատ կարևոր ֆուտբոլիստ է ինձ համար, նա ներկայի և ապագայի մի մասն է։
Մենք անձնական զրույց ունեցանք, և Դե Յոնգն ավելի հանգիստ դարձավ: Ես ուզում եմ, որ նա մշտապես ունենա այդ զգացումը»,- կատալան մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար: