Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Լա Լիգայում վաղաժամ չեմպիոնությունը։
««Էլ Կլասիկոյից» հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մի քանիսը տոնեցին այնպես, կարծես տիտղոսը նվաճած լինեին: Բայց մենք հանգստություն պահպանեցինք, որպեսզի հաղթենք «Սելտային» դժվարին խաղում և «Խետաֆեին», ինչը միշտ էլ դժվար է:
Այսօր պետք է նվաճեինք այս տիտղոսը։ Մենք գիտեինք, որ չենք կարող պարտվել «Էսպանյոլին»: Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացնում, և հույս ունենք, որ այն կավարտենք Չեմպիոնների Լիգայում հաղթանակով»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Marca-ն: