Պեպ Գվարդիոլան «Լիդսի» դեմ խաղից հետո գովաբանել է «Ման. Սիթիի» ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Լիդսի» հետ հանդիպումից (4:0) հետո ասել է, որ հիացած է իր թիմի ֆուտբոլիստներով:

«Բոլոր ֆուտբոլիստներն էլ անհավանական խաղացին՝ չնայած դժվարություններին: Մենք հիանալի խաղացինք, ես առաջին անգամ էի «Էլանդ Ռոուդում» գտնվում ակումբի երկրպագուների ներկայությամբ, շատ բան էի լսել տեղի հանդիսականների մասին, և դա իսկապես ֆանտաստիկ էր: Հաճելի էր լինել այստեղ: Մենք պետք է հաղթենք մնացած բոլոր հանդիպումներում։ Եթե ​​գոնե մեկում չհաղթենք, «Լիվերպուլը» չեմպիոն կդառնա: Ամեն ինչ պարզ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

«Սիթին» վաստակեց 83 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի 1-ին տեղ: «Քաղաքաբնակները» 1 միավորով գերազանցում են «Լիվերպուլին»: