Պեպ Գվարդիոլան և «Մանչեսթեր Սիթին» համաձայնության են եկել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նոր պայմանագիր է կնքել «քաղաքաբնակների» հետ, հայտնում է The Sun-ը։

Կողմերի միջև պայմանավորվածություն կա շարունակելու գործակցությունը մինչև 2025 թվականի հունիս։ Գվարդիոլայի գործող համաձայնագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը։

Հիշեցնենք, որ օրերս «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքեց Գվարդիոլայի վերջին տարիների գլխավոր մրցակից Յուրգեն Կլոպը։ Իսպանացի մասնագետն ասել էր, որ Կլոպի պայմանագրի երկարաձգումը չի ազդի իր որոշման վրա: