«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում են պայմանագիր կնքել «Արսենալն» ու «Միլանը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել հարձակվողից 50 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում կանադացին անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: